▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստան» հիմնադրամի տնօրինությունն ապօրինություններ հեղինակող գլխավոր կառույցներից մեկն է

Ես տևական ժամանակ քննադատություն էի հնչեցնում ՀՀ նախագահի մրցանակի ,,Արվեստ,, անվանակարգում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ: Միտումնաբար անգամ մեղադրանք ներկայացրեցի, որի պայմաններում հանձնախմբի անդամները պիտի առնվազն վազեին դատախազություն և պահանջեին իմ դեմ քրեական գործ հարուցել` զրպարտության մեղադրանքով: Բայց ոչ ոք չհամարձակվեց ինձ պատասխանատվության կանչել: ,,Հայաստան,, հիմնադրամի տնօրինությունը, որը ապօրինություններ հեղինակող գլխավոր կառույցներից մեկն է, նույնպես լռություն պահպանեց: Միայն ինչ-որ համադրող տիկնոջ ,,գրգռեցին,, իմ դեմ, բայց այս տիկինն էլ հետո լռեց: Եվ գիտե"ք ինչու: Որովհետև տեղի է ունեցել անօրինակ հանցագործություն, մի կատարյալ այլանդակություն, ստորություն` ամենաիսկական ձևակերմամբ: Ինչպես հայտնի է, ,,Արվեստ,, անվանակարգում, որի համար սահմանված էր մեկ մրցանակ, մրցանակակակիր են դարձել ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը` հետմահու և Հենրի Էլիբեկյանը: Միտումնաբար, անամոթ գործարքի մեջ մտնելով ,,Արվեստ,, անվանակարգի հանձնախմբի հետ, ,,Հայաստան,, հիմնադրամի տնօրինության ցուցումով, Հումանիտար գիտությունների ասպարեզում մրցանակ չի շնորհվել, այդ անվանակարգի մրցանակը փոխանցվել է ,,Արվեստ,, անվանակարգին և շնորհվել մոսկվաբնակ Հենրի Էլիբեկյանին: Այսինքն, խախտվել է մրցանակի կանոնակարգը, քանզի մրցանակի իրավունք ունեն ներկայացվելու ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց գործերը: Իսկ ի"նչ շահագրգռվածություն է ունեցել ,,Արվեստ,, անվանակարգի հանձնախումբը, կատարյալ տգիտությամբ ու անբարո կեցվածքով մերժել թատերական արվեստի լավագույն ստեղծագործությունը կամ Վիգեն Չալդրանյանի,, Ձայն լռության,, ֆիլմը և մրցանակ տալ Հենրի Էլիբեկյանին... Թույլ նյարդեր ունեցողներին խնդրում եմ չկարդալ ներքոհիշյալ տողերը, խնդրում եմ ներքոհիշյալ տողերը չկարդալ նաև դեռ մինչև հիմա ազնիվ պատկերացումներով ապրող մարդկանց.... Բանն այն է, որ ,,Արվեստ,, հանձնախմբի նախագահը ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, նկարիչ... Ռոբերտ Վաղարշակի Էլիբեկյանն է, Հենրի Վաղարշակի Էլիբեկյանի հարազատ եղբայրը... Ուրեմն, եղբորը մրցանակակիր դարձնելու համար, Ռոբերտ Էլիբեկյանը իր գլխավորած հանձնախմբի հետ թատերական ներկայացումը համեմատության մեջ է դրել եղբոր անարվեստ նկարաշարի հետ ու որոշել, որ հենց եղբայրն է արժանի ՀՀ նախագահի մրցանակի... Ահա ինչու են լռել հանձնախմբի անբարո անդամները, ահա ինչու ,,Հայաստան,, հիմնադրամի պատասխանատուները չեն արձագանքում մամուլում ու հեռուստատեսությամբ հնչեցրած իմ բազմաթիվ մեղադրանքներին...

 

Լևոն Մութաֆյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ more