▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը. ՈՒՂԻՂ

Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը. ՈՒՂԻՂ-դիտեք Հանրային հեռուստաընկերության եթերում։

21:09. Հայաստանի հավաքականը գրավեց Թուրքիայի դարպասը` 1:0. Տեսանյութը դիտեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։ Հայաստանի հավաքականն առաջ է անցել հաշվի մեջ Եվրո-2024-ի ընտրական փուլի՝ Թուրքիայի դեմ խաղում: Խաղի արդեն 10-րդ րոպեին մեր ընտրանու հիանալի հակագրոհի արդյունքում Կամո Հովհաննիսյանն աջ եզրում ստացավ գնդակն ու այն փոխանցեց կենտրոն, որ Թուրքիայի հավաքականի ֆուտբոլիստ Օզան Քաբակը գրավեց սեփական դարպասը:

21:34․ Հայաստան - Թուրքիա՝ 1:1. հյուրերը հավասարեցրին հաշիվը

Բաց թողած գոլից հետո Թուրքիայի հավաքականը սկսեց ավելի ագրեսիվ գործել և ավելի շատ խախտել կանոնները մեր թիմի խաղացողների նկատմամբ: Արդյունքում, Պետրակովը նախ հարկադրված փոփոխություն կատարեց, ապա հյուրերը կարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը:

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը Թուրքիայի դեմ խաղում ցավալի վնասվածք տացավ հանդիպման 25-րդ րոպեին և չկարողացավ շարունակել հանդիպումը: Նրա փոխարեն խաղադաշտ դուրս եկավ Ստյոպա Մկրտչյանը:

Թուրքիայի ընտրանու կազմում պատասխան գնդակը հեղինակեց Օրքուն Քյոքչուն՝ 35-րդ րոպեին տուգանայինի մատույցներից կատարած հարվածով գրավելով Արսեն Բեգլարյանի պաշտպանած դարպասը:

22:22. 1:2. թուրք ֆուտբոլիստներն առաջ են անցնում հաշվի մեջ

Ինֆորմացիան թարմացվում է։

Նշենք, որ Թուրքիայի լրատվամիջոցներն այսօր անդրադարձել են Հայաստան – Թուրքիա ֆուտբոլային խաղին, որը կմեկնարկի Երևանի «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21:00-ին:

«Հայաստանը առաջին խոչընդոտն է ԵՎՐՈ-2024-ի ճանապարհին, - գրում է ամենամեծ տպաքանակ ունեցող «Հուրիեթ» թերթը, - Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը հեռացան ազգային թիմից։ «Արարատ-Արմենիայում» կարիերան շարունակող Գևորգ Ղազարյանը (78 խաղ, 14 գոլ) չի հրավիրվել հավաքական։ Առկա անուններից ամենավտանգավորը Տիգրան Բարսեղյանն է։ «Սլովանում» հանդես եկող 30-ամյա ձախ կիսապաշտպանը ամենաշատ գոլերի հեղինակն է (8 գոլ) հավաքական ներկայիս կազմում։ Լուկաս Սելարայանը, որը հանդես է գալիս MLS-ում, Բունդեսլիգայում խաղացող Սարգիս Ադամյանը, արգենտինացի Նորբերտո Բրիասկոն և Վարազդատ Հարոյանը կազմում են թիմի ողնաշարը...»:

«Թուրքիան ցանկանում է առանց սխալների հանձնել առաջին քննությունը և լավ սկսել Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլը։ Դրա համար Շտեֆան Կունցն արդեն որոշել է հաղթանակ ապահովող թիմի կազմը, - գրում է «Սաբահը», - Խոակին Կապարոսի փոխարինած Ալեքսանդր Պետրակովը թիմ է հրավիրել երիտասարդ խոստումնալից ֆուտբոլիստներ՝ նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուին (23 տարեկան), հարձակվող Գրանտ-Լեոն Ռանոսին (19) ու Նաիր Տիկնիզյանին (23): Սակայն,

Հայաստանում ամենավտանգավորները 2000 թվականին ծնված Էդուարդ Սպերցյանն ու 1999 թվականին ծնված Վահան Բիչախչյանն են։ 23-ամյա Սպերցյանը թիմի դիրիժորն է, իսկ կիսապաշտպանության նրա գործընկերը՝ Բիչախչյանը, տիրապետում է վտանգավոր հարվածների ձախ ոտքով»:

«Թուրքիան և Հայաստանը իրենց պատմության ընթացքում երկու անգամ մրցակիցներ են եղել, - գրել է «Ֆանատիկ» մարզական թերթը, - 2010թ ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ խմբի երկու հանդիպումներում էլ հաղթել է մեր ազգայինը՝ նույն 2:0 հաշվով։ Մեր հավաքականը Հայաստանի հետ կանցկացնի իր պատմության 613-րդ հանդիպումը։ Ազգայինը տարել է 236 հաղթանակ, կրել է 231 պարտություն և ոչ-ոքի խաղացել 145-ում: Այդ հանդիպումներում մերոնք խփել են 832, բաց թողել՝ 875 գնդակ»։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more