▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի․ Փաշինյանը՝ Վարշավայում

Հայաստանը 102-րդ ռուսական ռազմաբազան դուրս բերելու ծրագրեր չունի, հայտարարել է Փաշինյանը Վարշավայում։

Նա այս հայտարարությունն արել է դիվանագետների և վերլուծաբանների հետ հանդիպման ժամանակ, երբ հարցրել են, թե արդյոք Երևանը դիմել է Մոսկվային բազան ապամոնտաժելու հարցով։

«Մենք որևէ ծրագիր կամ մտահոգություն չունենք 102-րդ ռուսական ռազմաբազայի հետ կապված։ Մենք սերտ գործընկերային հարաբերություններ ունենք Ռուսաստանի Դաշնության հետ՝ հաստատվել են տնտեսական և քաղաքական կապեր», - հավելել է վարչապետը։

Դիտեք նաև՝ 

Փաշինյանը հիմա էլ հայտարարում է` նախնական որոշում կա փոքր մոդուլային ատոմակայան ունենալու

Մեր փորձագետների գնահատականով մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր ատոմակայան, Լեհաստանում դիվանագետների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետը։
 
«Հիմա այդ հնարավորությունը քննարկում ենք ԱՄՆ–ի Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի Հարավային Կորեայի հետ։ Դեռևս վերջնական որոշում չունենք»,–ասաց նա։

***

«2024 թվականին քանի որ բազմաթիվ քննարկումներ եղան, թե արդյոք ճիշտ ճանապարհ է որդեգրել խաղաղության քաղաքականություն, մեր երկրում ես հրապարակավ հայտարարեցի, որ իմ գնահատականն այն է, որ մենք պետք է կանգ առնենք և դադարեցնենք Ղարաբաղյան շարժումը: Գիտեք, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումից»,- Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանը: Շարունակելով խոսքը՝ նա ընդգծել է. «Ես ասացի՝ որպես ՀՀ վարչապետ կայացնում եմ նման որոշում՝ մենք պետք է չշարունակենք Ղարաբաղյան շարժումը: Ես դա ասացի որպես անձնավորություն, ով ՀՀ վարչապետ դարձել է ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում: Ես կոչ արեցի մեր ժողովրդին ոտքի կանգնել և մեր կառավարությունը հեռացնել իշխանությունից հեղափոխության միջոցով, եթե իրենք համաձայն չեն Ղարաբաղյան շարժման ավարտին: Բայց մինչև հիմա ես ՀՀ վարչապետն եմ և ուստի ՀՀ ժողովուրդը որոշել է հեղափոխություն չիրականացել»:

***

Պաշտոնական այցով Լեհաստանի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտ, հանդիպել Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

Հանդես գալով ելույթով՝ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին՝ մասնավորապես նշելով․ «Հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականն առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան զոհեր՝ հայկական և ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով՝ սահմանային շրջաններում: Եվ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում, խաղաղությունը հիմա հետազոտվում է․․․ Մենք չենք ունեցել խաղաղություն, և հիմա փորձում ենք հասկանալ՝ ինչպիսին է այն։ Այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն, և անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ․․․ Եվ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է․․․ Ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել, և դրա համար մեզ անհրաժեշտ է շարունակաբար ջանք գործադրել, քանի որ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more