▲ Դեպի վեր

Friday, 14.03.2025 lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը «Եվրատեսիլ-2025»-ում կներկայացնի Պարգը

«Դեպի Եվրոտեսիլ» մրցույթն ամփոփեց արդյունքները: 2025 թվականին եվրոպական երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը կլինի Պարգը: Նա կներկայանա «Survivor» երգով, որի հեղինակներն են Թոմաս Ջի:սոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» «Եվրոտեսիլ»-ի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» «Եվրոտեսիլ»-ի հաղթող երգի հեղինակը):

Պարգը ծնվել է Գեղարքունիքի մարզի Հայրավանքում գյուղում։ Նրա առաջին երաժշտական փորձը եղել է տեղի եկեղեցու երգչախմբում մինչև վեց տարեկան հասակը: Պարգը և նրա ընտանիքը տեղափոխվել են Վոլգոգրադ, Ռուսաստան, երբ նա դեռ փոքր է եղել, որտեղ նա հաճախել է Վոլգոգրադի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ և ավարտել է Թատերական արվեստի և դերասանության բաժինը։ Այնտեղ նաև համահիմնադրել է The Edge Chronicles անվանումով խումբը։ 2017-2019 թվականների ընթացքում խումբը հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում, Ռուսաստանում, Վրաստանում և Ուկրաինայում։

Պարգը 2022 թվականին վերադարձել է Հայաստան։ Նույն թվականի հունիսին Պարգը բացել է Զազի համերգը Երևանի ՀԱՅԱ փառատոնում։ Այդ ժամանակից ի վեր նա կատարել է Ռոզա Լինի երգերի քավըրներ և համագործակցել է Բրյունետի հետ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more