▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը հերթական ոսկե մեդալը նվաճեց

Շվեդիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչև 15 և 17 տարեկանների առաջնությունում մրցասպարեզ դուրս եկան 94 կգ քաշային կարգի ծանրորդները:

Հայաստանը ներկայացնող ծանրորդներ` Սարգիս Կիրակոսյանն ու Գրիգոր Գրիգորյանը առաջին մոտեցումները բավականին հաջող կատարեցին, սակայն հաջորդ մոտեցումները  Գրիգորյանը ձախողեց` վնասելով ձախ ձեռքի արմունկը:

Իսկ Կիրակոսյանը շարունակեց իր հաղթարշավը: Երկամարտի 305 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more