▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը կներկայացնի 10 ծանրորդ

Հոկտեմբերի 3-10-ը Կլայպեդայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնություններում Հայաստանը կներկայացնի 10 ծանրորդ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես կգան 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը եւ 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը: Տղաների նույն տարիքային խմբում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Դավիթ Դավայանն ու Մարզպետ Մինասյանը (երկուսն էլ 56 կգ քաշային կարգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Նորայր Ավետիսյանը (85 կգ), Կարուշ Ղուկասյանն ու Սամվել Գասպարյանը (94 կգ):

Մինչեւ 23 տարեկանների առաջնությանը կմասնակցի երկու ծանրորդ` 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ 94 կգ քաշային Միքայել Միքայելյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more