▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը միշտ էլ հաղթողի դերում է լինելու. Հռիփսիմե Խուրշուդյան

Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի նորընծա չեմպիոն Հռիփսիմ Խուրշուդյանի կարծիքով հայ մարզիկները ևս ապացուցում են, որ Հայաստանը ցանկացած ասպարեզում ունակ է հաղթող լինել և հաղթանակը նվիրում է հայ ազգին:

«Ես ինձ համար մի նոր վերադարձ էր, նոր բանի սկիզբ: Եղել է այնպես, որ մեկ տարվա ընթացքում 20 ոսկի եմ նվաճել, սակայն 20 օրում երկու անգամ չեմպիոն չէի դարձել դեռ: ս հերոսություն էր իմ կողմից: Այնքան ուրախ եմ, հատկապես այն բանի համար, որ Հայաստանում վերջին իրադարձութուններից հետո, մենք մարզիկներով կարողացանք ապացուցել, որ Հայաստանը միշտ էլ հաղթողի դերում է լինելու: Իմ այս բարձրացրած քաշերը մարզումային քաշեր էին: Մեզ պետք չէր ավել քաշեր բարձրացնել, հարկավոր էր միայն չեմպիոն դառնալ: Ավելի մեծ քաշեր կբարձրացնեմ արդեն Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերում և այնտեղ էլ ևս կպայքարեմ մեդալների համար»,-ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասաց Խուրշուդյանը:

Պոկում վարժության ժամանակ Հռիփսիմե Խուրշուդյանը բարձրացրեց բոլոր մոտեցումները: Առաջինը՝ 107 կգ, երկրորդը՝ 111 կգ և երրորդը՝ 113 կգ: Խուրշուդյանին հաջողվեց նվաճել փոքր ոսկե մեդալ: Հրում վարժությունում Խուրշւդյանը նախ բարձրացրեց 133 կգ, այնուհետ 137 և երկամարտի 250 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ինչպես նաև նվաճեց ևս մեկ փոքր ոսկե մեդալ: 

Նորվեգիա, Ֆորդե

ՀԱՕԿ լրատվության բաժին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more