▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը պարտության մատնեց Թուրքիային

Համաշխարհային շախմատային օլիմպիադայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը պարտության մատնեց Թուրքիայի թիմին՝ 2.5:1.5:

Առաջինը պարտիան ավարտել էին թիմերի առաջատարները: Լեւոն Արոնյանը (2780) սպիտակներով մրցեց  Մուստաֆա Յիլմազի (2633) հետ եւ 31-րդ քայլում համաձայնեց ոչ ոքի արդյունքի:

 

 

 

 

 

 

 

 

 

Գաբրիել Սարգսյանը եւ Հայկ Մարտիրոսյանը խաղացին ոչ ոքի:

Հաղթական միավորը վաստակեց Հրանտ Մելքումյանը, որը երրորդ խաղատախտակին սպիտակներով 33 քայլում հաղթեց Էմրե Ջանին:

Հայաստանը տարավ երրորդ հաղթանակը եւ առաջատարների թվում է:

Կանանց հավաքականը եւս տարավ երրորդ հաղթանակը՝ 3.5:0.5 հաշվով պարտության մատնելով հույներին: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Մարիա Կուրսովան: Լիլիթ Մկրտչյանը պարտիան ավարտեց ոչ ոքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more