▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը տանում է դեպի փլուզում». Լավրով

Հայաստանի ղեկավարությունը «մտացածին պատրվակներով» տանում է դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների փլուզում: 

Այս մասին մարտի 28-ին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր քանդում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ 

«Արդեն ստիպված եմ եղել մեկնաբանել ստեղծված իրավիճակը Հայաստանում, դա, իհարկե, լավատեսություն չի ներշնչում։ Հայաստանի ղեկավարությունը, ուղիղ ասած, մտացածին պատրվակներով, խեղաթյուրելով վերջին երեք-երեքուկես տարվա պատմությունը, միտումնավոր տանում է դեպի Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների փլուզում»,- ասել է նա։

Լավրովի խոսքով՝ Երևանի այս կուրսը դրսևորվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ընդհանուր առմամբ զրպարտությամբ։

Երեւանում չեն նշում, որ ՀԱՊԿ-ն էր, որ բազմիցս պաշտպանել է Հայաստանի շահերը դժվարին իրավիճակներում և 2021 թվականին պատրաստ է եղել երկիր ուղարկել իր խաղաղապահ առաքելությունը՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում լարվածությունը թուլացնելու համար,  նշել է Լավրովը։

Նա հիշեցրել է, որ այս առաքելության մանդատը լիովին համաձայնեցվել էր 2021 թվականի աշնանը Երևանում կայացած նախարարների հանդիպման ժամանակ, որից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կոնսենսուսի բացակայության մասին և երկրում ԵՄ նմանատիպ առաքելություն հրավիրեց։

Այն հետագայում կրկնապատկվեց, և այժմ այնտեղ են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության, հավելել է Լավրովը։

«Վերջին մի քանի տարիների այս ողջ պատմությունը խեղաթյուրվել է պարոն Փաշինյանի, նրա աշխատակիցների և Հայաստանի խորհրդարանի ղեկավարության կողմից»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն more