▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում». Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել թուրքական «Haber Global» լրատվամիջոցին։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձել է նաև հայկական թեմային. այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը։

Նրա համոզմամբ՝ Հարավային Կովկասում տևական խաղաղություն կարող է հաստատվել ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրվելիք համապարփակ խաղաղության պայմանագրով: «Նաև գիտեք, որ Զանգեզուրի միջանցքը կա, սա ասելիս Հայաստանն անհանգստանում է: Եղբա՛յր, սրանք ձեր ստորագրած պայմանագրերում կան՝ եռակողմ պայմանագրի մեջ, որի մաս է նաև Ռուսաստանը: Դուք այն ասեք՝ իրականում տարածաշրջանում խաղաղություն ուզո՞ւմ եք, թե՝ ոչ... Ադրբեջանը համապարփակ խաղաղության պայմանագիր է առաջարկել: Հայաստանը թող չթաքնվի պատրվակների հետևում»,- նշել է թուրք պաշտոնյան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more