▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանը վերածվել է փուչիկների երկրի

Ուշադրությամբ կարդում եմ մեր «բրենդային» և «գրանտային» քաղաքագետների մեկնաբանություններն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների մասին...

Կարդում եմ և հասկանում, որ սրանք հիմնականում կարողացել են տեղ գրավել տարբեր հեռուստաալիքներում, ասուլիսային սրահներում և ձևավորել իրենց «գեր»  իմիջը... Չեմ թերագնահատում որևէ մեկին, չեմ ուզում վնասել նրանց «թանկ հացին» , բայց շատ կուզենամ, որ այս մարդիկ ոչ թե առաջնորդվեն այս կամ այն գրանտատուի քիմքով, այլ իսկապես զբաղվեն քաղաքական վերլուծություններով և քաղաքական մեկնաբանություններով...
Հաճկատարությամբ, քաղաքագիտական «կոմֆորմիզմով» և «նախապաշարումներով» չեն զբաղեցնում քաղաքագիատական դաշտն ու իրենց եզակի հռչակում...

Առհասարակ, Հայաստանում ձևավորվել են այսպես կոչված բրենդային գործիչներ՝ իբրև թե կինոգետներ, իբրև թե մշակութաբաններ, իբրև թե արևմտյան գրականության մեծ մասնագետներ, որոնց արտաբերած մտքերը նրանցով հիացած-զմայլված թառամած մորքուրներն ու կիսագրագետ ջահելներն ընդունում են որպես սուրբ ճշմարտություն, մտքի հանճարեղ արտորանք ու վիրավորվում-զայրանում, երբ չես հավանում, երբ որոշակի քննադատական դիրքորոշում ես ունենում...

Մի անգամ գրել եմ, հիմա կրկնեմ. Հայաստանը վերածվել է փուչիկների երկրի... Բայց այդ փուչիկները պայթեցնել է պետք...

Լևոն Մութաֆյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more