▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի 2 ըմբիշներ մտել են աշխարհի առաջնության եզրափակիչ

 

Սլովակիայում մեկնարկել է ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Առաջինը պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի պատվիրակներից երկուսը՝ Տիգրան Մինասյանն (55 կգ քաշային կարգ) ու Դավիթ Օվասապյանը (130կգ), հաջող հանդես եկան մրցումների առաջին օրը, հաղթահարեցին նախնական փուլի բոլոր արգելքները եւ մտան եզրափակիչ: Այստեղ նրանք կմրցեն Իրանի ներկայացուցիչների հետ:

63կգ քաշային Հրաչյա Պողոսյանը 1/8 եզրափակիչում պարտվեց ղրղըզ Էրբոլ Բակիրովին, որը հասավ մինչեւ եզրափակիչ: Մեր մարզիկը կպայքարի բրոնզե մեդալի համար: 77կգ քաշային Վահե Պողոսյանը չի հայտավորվել մրցումներին, իսկ 87կգ քաշային Հակոբ Բաղդասարյանը 1/8 եզրափակիչում 1:9 հաշվով պարտվել է ռուսաստանցի Իլյա Երմոլենկոյին եւ դուրս մնացել պայքարից: 

Այսօր մրցահարթակ կմտնեն մեր մյուս քաշային ըմբիշները: Վիճակահանության քմահաճույքով 97 կգ քաշային Ռազմիկ Խաչատրյանն առաջին մենամարտում կհանդիպի Ռուսաստանը ներկայացնող իր հայրենակից Արթուր Սարգսյանի հետ: 82 կգ քաշային Էրիկ Էլոյանի մրցակից է բաժին հասել վրացի Այվենգո Ռիկաձեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more