▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի 6 շախմատիստներ 100 ուժեղագույնների թվում են

vivaronews.am-ը գրում է. Grand Chess Tour-ը  հրապարակել է շախմատիստների ունիվերսալ վարկանիշները, որում ի տարբերություն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի, հաշվի են առնված նաև արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի արդյունքները:

Grand Chess Tour-ի տղամարդկանց վարկանիշային ցուցակը ևս գլխավորում է դասական շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոն Մագնուս Կառլսենը՝ 2852: Լավագույն հնգյակի մեջ են նաև Վլադիմիր Կրամնիկը (2787), Հիկարու Նակամուրան (2787), Ֆաբիանո Կարուանան (2779) և Յան Նեպոմնյաշչին (2779): Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյանը 2771 վարկանիշով զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը: Հիշեցնենք,  որ ՖԻԴԵ-ի վարկանիշային ցուցակում Արոնյանը 2780 վարկանիշով 9-րդ տեղում է:

Եթե հունվար ամսվա ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 100 ուժեղագույն շախմատիստների թվում ընդգրկված են Հայաստանի 4 պատվիրակներ, ապա Grand Chess Tour-ում նրանց թիվը 6-ն է: Ահա մեր մյուս 5 շախմատիստների ցուցանիշները.

62.Վլադիմիր Հակոբյան` 2684

72.Գաբրիել Սարգսյան` 2672

83.Սերգեյ Մովսիսյան` 2667

84.Զավեն Անդրիասյան` 2665

94.Տիգրան Պետրոսյան` 2661

Grand Chess Tour-ի կանանց վարկանիշային ցուցակը ևս գլխավորում է դասական շախմատի աշխարհի ներկայիս չեմպիոնուհի Հոու Յիֆանը՝  2640: Էլինա Դանիելյանը 2447 վարկանիշով 33-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2434) զբաղեցնում է 42-րդ հորիզոնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more