▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Գերմանիա

Հայաստանի ազգային հավաքականը և Հայաստանի ֆուտբոլային պատվիրակությունը չարտերային ուղիղ չվերթով ժամանեցին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաք: Ֆրանկֆուրտից մեր պատվիրակությունը կուղևորվի Մայնց, որտեղ հունիսի 6-ին տեղի կունենա ընկերական հանդիպում Գերմանիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև:
Մեր ֆուտբոլային ընտրանին հանգրվանելու է «Մայնց Ֆավորիտ Պարկ» հյուրանոցում: Այսօր երեկոյան Հայաստանի ազգային ընտրանին կանցկացնի իր առաջին մարզումը Գերմանիայում: 

Գերմանիայում անցկացվող մարզական հավաքի շրջանակներում թիմը կանցկացնի օրական մեկ մարզում:

Հունիսի 5-ին, ժամը 16:15-ին, «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Ժամը 17:00-ին կսկսվի Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները «բաց» կլինեն ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար:

Հունիսի 6-ին, ժամը 22:45-ին «Կոֆաս Արենա» մարզադաշտում տեղի կունենա Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more