Նոյեմբերի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Պորտուգալիայի Ֆարո/Լուլե քաղաքում հյուրընկալվելով Պորտուգալիայի հավաքականին: Նախապատրաստվելով այդ հանդիպմանը՝ Հայաստանի ազգային հավաքականը այսօրվանից սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Առաջին մարզումը կրում էր վերականգնողական բնույթ: Հավաքական հրավիրված 24 ֆուտբոլիստներից մարզմանը մասնակցեցին 20-ը: Գևորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը և Հովհաննես Համբարձումյանը հավաքականին կմիանան այսօր՝ ավելի ուշ, իսկ Դավիթ Մանոյանը գտնվում է ֆիզիոթերապևտի հսկողության տակ: Վաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս երկու մարզում:
Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Սպորտ more
more
more
more
more
more
more


