▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը՝ Աբու Դաբիի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայից հայտնում են՝ ազգային հավաքականը հաղթել է Աբու Դաբիի միջազգային մրցաշարում։

Նշենք, որ մրցաշարին մասնակցում էին 6 թիմեր

Գեորգի Ղազանչյան. Մեր հաղթանակը թիմային խաղի արդյունք էր

Աբու Դաբիում Հայաստանի ազգային հավաքականը Գեորգի Ղազանչյանի գլխավորությամբ հաղթանակով ավարտեց իր ելույթները միջազգային մրցաշարում։ Մարզիչը ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում խոսել է ԱՄԷ-ի հետ եզրափակիչ խաղի և թիմի ընդհանուր ելույթի մասին։

«Մենք մի շարք պատճառներով հաջող մեկնարկ չունեցանք մրցաշարում, բայց խաղ առ խաղ բարելավվեցինք, և այդ ամենն ի վերջո տվեց իր արդյունքը։

Արդյունքը միանշանակ դրական եմ գնահատում, քանի որ մենք դարձանք չեմպիոն։ Եզրափակիչ խաղը մեր լավագույն ելույթն էր․ բոլոր առումներով հիանալի հանդես եկանք։ Նախորդ խաղերում պաշտպանությունում որոշակի խնդիրներ կային, բայց եզրափակչում տղաները առավելագույնն արեցին։ Եթե այլ կերպ խաղայինք, չէինք կարողանա հաղթել ԱՄԷ-ի հավաքականին։ Հաղթանակի հիմնական գործոնը թիմային խաղն էր։

Թիմից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ։ Չեմ առանձնացնի որևէ խաղացողի՝ միայն կասեմ, որ հասանք մեր նպատակին»,- ասաց Գեորգի Ղազանչյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more