▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային մեկ տարվա որակազրկում է սպառնում

Ինչպես հաղորդում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կայքը ծանրորդ Նորայր Վարդանյանի օրգանիզմում արգելված խթանիչներ են հայտնաբերվել: 

Թեև կայքում նշված չէ, թե որ մրցաշարի մասին է խոսքը, սակայն զրույցում ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հաստատեց, որ խոսքը 2012թ.-ի օլիմպիական խաղերի մասին է:

Հիշեցնենք, որ ՄՕԿ-ի նախաձեռնությամբ վերջին ամիսներին 2008 ու 2012թթ.-երի օլիմպիական խաղերի բազմաթիվ մասնակիցների անալիզները վերստուգվում էին: Մասնավորապես, դրանց արդյունքում հայտնի է դարձել, որ 2008թ.-ի օլիմպիական խաղերի ընթացքում արգելված խթանիչներ են օգտագործել Տիգրան Գ. Մարտիրոսյանը (զրկվել է բրոնզե մեդալից) ու Հռիփսիմե Խուրշուդյանը, 2012թ.-ի խաղերին` նույն Խուրշուդյանը: 

Նորայր Վարդանյանը դարձավ Հայաստանի երրորդ ներկայացուցիչը, ում վերաբացված նմուշը դրական արդյունք է տվել: Ընդ որում, այդ խաղերից հետո լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանի որդին վերադարձավ ԱՄՆ ու սկսեց ներկայացնել այդ երկիրը: Ալավերդյանի խոսքերով Վարդանյանը ցանկանում էր մասնակցել 2016թ.-ի օլիմպական խաղերին` ներկայացնելով ԱՄՆ, հենց այդ պատճառով էլ որոշում է կայացվել բացել 2012թ.-ի խաղերի նրա դոպինգ նմուշը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հայտարարել էր, որ եթե 2008 և 2012թթ.-երի օլիմպիական խաղերի մասնակից մարզիկների նմուշների վերստուգման արդյունքում մեկ երկրի երեք և ավելի ծանրորդի օրգանիզմում արգելված խթանիչներ հայտնաբերվեն, այդ երկրի ֆեդերացիան կորակազրկվի մեկ տարով: Ճիշտ է, այդ մասին վերջնական որոշում IWF-ը դեռ չի կայացրել:

ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more