▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայն»-ից Մերի Մնջոյանի անցյալը, ներկան ու ապագան

 

Մերի Մնջոյանը կամ, ինչպես ընկերներն են նրան դիմում, Մաշան «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակչում է եւ խոստանում է աշխատել հուսախաբ չանել այն մարդկանց, որոնք այսքան ժամանակ քվեարկել են իր օգտին ու հավատացել հաղթանակին:  BRAVO.am-ի հետ զրույցում երգչուհին պատմել է իր ստեղծագործական անցյալի մասին եւ ոչ միայն:

Երգում եմ 4 տարեկանից: Նախնական երաժշտական կրթությունս ստացել եմ Գյումրու «Դեղձանիկ» մանկապատանեկան համույթում: Տվյալ պահին սովորում եմ Երեւանի մշակույթի պետական քոլեջի վոկալ բաժնի 4-րդ կուրսում եւ «Դո-Ռե-Մի» վոկալ-ստուդիայում:

«Հայաստանի ձայնը» նախագծի կույր լսումների ժամանակ ելույթիցս հետո, տեսնելով մարզիչների ու հանդիսատեսի ընդունելությունն ու արձագանքները,հասկացա, որ պարտավոր եմ հասնել մինչեւ եզրափակիչ փուլ:

Նախագծի ամենակրտսեր մասնակիցն եմ, սակայն այս հանգամանքն ինձ երբեք չի խանգարել, բացի այս էլ, բոլոր մրցույթներին, որոնց մասնակցել եմ, միշտ տարիքով ամենափոքրն եմ եղել:

«Հայաստանի ձայնն» ինձ առաջին հերթին տվել է մրցութային ևս մեկ փորձ, ինքնավստահություն, ճանաչում, հանդիսատեսի սերը եւ, իհարկե, երկրպագուների մեծ բանակ: Նրանցից ես ստանում եմ բարեմաղթանքներ, ջերմ խոսքեր, ինչը միշտ էլ հաճելի է:

Հարգում եւ սիրում եմ բոլոր մարզիչներին եւ ուրախ եմ, որ “Հայաստանի ձայնն” ինձ հնարավորություն ընձեռեց շփվել այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք են Սոնան, Թաթան, Սոֆին եւ Արտոն:

Ինչ վերաբերվում է Սոնայի եւ Արտոյի միջեւ տեղի ունեցածին, ապա ցանկացած մրցույթում էլ կարող են նմանատիպ տարաձայնություններ լինել: Այդ ամենն ուղղակի պետք է առողջ դատել:

Եվ վերջում ասեմ, որ ես միշտ պոզիտիվ մրցակցության կողմնակից եմ:):

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more