▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնը» առանց Շուշան Պետրոսյանի չի կայանա

Դեկտեմբերի 28-ին կկայանա «Հայաստանի ձայնը» նախագծի երկրորդ եթերաշրջանի եզրափակիչ փուլը, որտեղ մնացած չորս մասնակիցներից ընտրվելու է մեկը` «Հայաստանի ձայնը»: Նախագծի մարզիչներն են ՀՀ վաստակավոր արտիստներ Հայկոն, Միքայել Պողոսյանը, երգչուհի Քրիստինե Պեպելյանը և ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանը: 

Օրեր առաջ մարզիչներից մեկի` Շուշան Պետրոսյանի հետ կատարված դժբախտ պատահարի հետևանքով, երգչուհին տեղափոխվել էր Նաիրի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: Ըստ բժիշկների` նրա կյանքին վտանգ չի սպառնացել, այս օրերի ընթացքում ստացել է համապատասխան բուժում, իսկ այսօր արդեն պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից:

ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Հայաստանի ձայնը» նախագծի պրոդյուսեր Իրինա Վարդանյանի հետ` փորձելով ճշտել, թե արդյո ՞ք երգչուհու վատառողջ լինելու պատճառով համերգը կհետաձգվի կամ արդյո ՞ք այն կկայանա առանց Շուշան Պետրոսյանի:

«Դեռևս ոչինչ պաչզ չէ, դա կախված է նրա առողջական վիճակից»,-նշեց նախագծի պրոդյուսերը:

Նրա խոսքերով` նրանց մեջ դեռ նախնական պայմանավորվածություն չի եղել: 

«Հայասատնի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլը չի հետաձգվի և չի էլ կայանա առանց Շուշան Պետորսյանի: Եթե նա ֆիզիկապես ներկա չլինի այդ օրը, ապա նա մեզ հետ կլինի և կհետևի մեզ skype-ի միջոցով»,- եզրափակեց իր խոսքը Իրինա Վարդանյանը:

 

 

ASEKOSE.am-ի ողջ անձնակազմը շուտափույթ ապաքինում է մաղթում երգչուհուն:

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more