▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանի ձայնը» բացահայտելուն մնում են հաշված օրեր.Նախագծում «Կիսաեզրափակիչ» փուլն է

«Հայաստանի ձայնը» նախագծում «ձայնային» պայքարը թեժացել է:

Առջևում կիսաեզրափակիչ փուլն է, որի ժամանակ մասնակիցները ոչ միայն հերթական անգամ հեռուստադիտողներին կհուզեն իրենց պրոֆեսիոնալ և յուրահատուկ կատարումներվ, այլև պարզ կդառնան այն չորս ուժեղագույնների  անուններն, ովքեր պայքարելու են  «Հայաստանի ձայնը» նախագծի եզրափակիչ փուլում՝ «Հայաստանի ձայնը» պատվավոր կոչմանն արժանանալու համար:

Կազմակերպիչներն առաջարկում են հետևել «Հայաստանի ձայնը» մեգանախագծի կիսաեզրափակիչ փուլին այս շաբաթ՝ մարտի 23-ին, ժամը 22:00-ին (կրկնությունը` կիրակի, 17:30) Արմենիա TV-ի ուղիղ եթերում:

Ամենահետաքրքիր և սպասումով լի պահերը շարունակվում են  «Հայաստանի ձայնը» մեգանախագծում: Բաց մի թողեք ձայնի իրական տոնին մասնակիցը լինելու Ձեր հնարավորությունը:

Քվեարկություն

Նախագծի այս փուլում Ձեր ձայնը, Ձեր քվեն որոշիչ է: Ակտիվ քվեարկեք Ձեր նախընտրած մասնակցի օգտին, քանի որ Դուք եք որոշում նրա ապագան, նրա ով արժանի է դառնալու Հայաստանի Ձայնը: Ակտիվ քվեարկելով Դուք նաև մասնակիցն եք դառնում այն լուսավոր գաղափարի, որ նախաձեռնել է Արմենիա Հեռուստաընկերությունը, այն է քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցել արյան քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

Հիշեցնենք, որ  2012 թվականի նոյեմբեր ամսից Արմենիա հեռուստաընկերության եթերում մեկնարկել է «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագիծը: «Հայաստանի ձայնը» նախագիծը արմատապես տարբերվում է երաժշտական ​​տաղանդներ փնտրող այլ մրցույթներից և շոուներից: Հզոր վոկալային տվյալներ. սա է «Հայաստանի ձայնը» նախագծում մասնակցության հնարավորություն ստանալու միակ չափորոշիչը: «Հայաստանի  ձայնը» նախագիծը ԱՐՄԵՆԻԱ հեռուստաընկերության և Talpa Media ընկերության համատեղ արտադրանքն է: The Voice -ի ձևաչափը մշակվել է hոլանդացի մեդիագործարար Ջոն դե Մոլին պատկանող Talpa Media ընկերության կողմից,վերջինս նաև նախագծի գործադիր պրոդյուսերն ու ձևաչափի հեղինակն է: Որպես համաարտադրող TALPA ընկերության խորհրդատուները, պրոդյուսերները կայացնում և հաստատում են նախագծի բոլոր կարևորագույն որոշումները յուրաքանչյուր փուլում:Նախաարտադրական փուլից սկսած նախագծի գործընթացները խստորեն վերահսկվում են TALPA ընկերության կողմից և համապատասխանում ձևաչափի բոլոր կանոններին:

Հարցերի դեպքում կազմակերպիչները  խնդրում են կապ հաստատել «Հայաստանի Ձայնը» նախագծի պրոդյուսերական խմբի հետ:

Հեռ.`+37410 364-445; էլ-փոստ՝ vahe.ohanyan@armeniatv.am

facebook.com/TheVoiceOfArmenia

@ArmeniaTheVoice

armeniatv.am/voice

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more