«Հայաստանի Ձայնը» մրցույթի եզրափակիչ փուլում հանդես եկող Մարտ Բաբայանը մասնակցել է ռուսական «Արի ամուսնանանք» հաղորդաշարին: Երգիչը փնտրել է սևահեր գեղեցկուհու՝ խոշոր աչքերով և նախապես տեղեկացրել, որ երբեք չի ամուսնանա մի աղջկա հետ, ով անհարգալից է վերաբերում մեծերին:
Այս մասին գրում է esyes.am-ն ու ավեկացնում, որ պարզվում է՝ 20 տարեկանում Մարտը սիրային կապ է ունեցել երգչուհի Իրինա Օտևայի հետ, ով իրենից 28 տարի մեծ է եղել: Մարտը հաղորդման շրջանակներում պատմել է, որ ամուսնությունը կայացել է PR-ի համար, սակայն դա նրա վրա միայն բացասական անդրադարձ է ունեցել: Երգչուհին բավականաչափ խանդոտ է եղել, նույնիսկ փակել է դուռը տանից գնալուց առաջ:
Մարտը սիրային մեկ այլ պատմություն է ունեցել լրագրողի հետ, սակայն 1 տարի անց նրա հետ հարաբերությունները ևս ավարտվել են:
Նշենք, որ Մարտ Բաբայանը Սոնայի թիմից է: