▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալեց Լիխտենշտեյնի հավաքականին:

Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ ամբողջ առաջին կեսի ընթացքում և տիրում էր նախաձեռնությանը: Սակայն հավաքականի և ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվում իրացնել գոլային պահերը: Ընտրանին ըստ վիճակագրության 73 տոկոս առավելություն ուներ: Միայն խաղակեսի ավելացված րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Երկրորդ կեսում էլ նույն զարգացումներն էին` հավաքականը տիրում էր գնդակին և գրոհներ կազմակերպում, սակայն դրանք հստակ եզրափակող չկար: Եվ այստեղ գործեց ֆուտբոլի չգրված օրենքը` չես խփում դու, խփում են քեզ: Ընդամենը մի քանի բացառիկ հակագրոհներից մեկի ժամանակ Լիխտենշտեյնը կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը: Աչքի ընկավ Նոա Ֆրիկը:

Ի վերջո` Կապառոսի թիմը խաղը բեկել չհաջողվեց` Հայաստան-Լիխտենշտեյն`1:1:

Հայաստանի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկանցի հոկտեմբերին: Երկու արտագնա խաղերում Կապառոսի գլխավորած թիմը կմրցի նախ Իսլանդիայի, հետո էլ Ռումինիայի հետ:

Դիտեք նաև՝

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more