▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը երկրորդ ջախջախիչ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում

Հայաստանի հավաքականը երկրորդ ընկերական հանդիպումն անցկացրեց Լոս Անջելեսի «Սթաբհաբ Սենթեր» մարզադաշտում: Այս անգամ մեր թիմի մրցակիցը Սալվադորի հավաքականն էր:

Արդեն 2-րդ րոպեին Սալվադորի հավաքականի պաշտպան Խավիեր Գարսիան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 6 րոպե անց Հովհաննես Համբարձումյանը հաշիվը դարձրեց 2-0:

Երկրորդ կեսում ևս երկու գոլ խփվեց, ընդ որում, առաջին դեպքում` 68-րդ րոպեին ևս ինքնագոլ գրանցվեց: Ալեքսանդր Մենդոսան, խանգարելով Տիգրան Բարսեղյանին, երրորդ գնդակն ուղարկեց իր թիմի դարպասը, իսկ հանդիպման վերջակետը դրեց Գեղամ Կադիմյանը, ով եզրափակեց Մխիթարյանի հիանալի փոխանցումը:

Այսպիսով, մեր թիմը հաղթեց 4-0 հաշվով: Հիշեցնենք, որ մայիսի 29-ին կայացած խաղում Հայաստանի հավաքականը 7-1 հաշվով ջախջախել էր Գվատեմալայի հավաքականին:

Հայաստան - Սալվադոր 4-0

գոլերը` Գարսիա 2 (ինքնագոլ), Համբարձումյան 8, Մենդոսա 68 (ինքնագոլ), Կադիմյան 77

Աղբյուրը՝ ArmFootball.com

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more