▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին վայրկյանին

ԱԱ-2018-ի որակավորման E խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Լեհաստանի ընտրանուն: Այս խաղի մեծ մասը նույնպես մեր թիմն անցկացրեց 10 հոգով` 31-րդ րոպեին ստանալով երկրորդ դեղին քարտը, Գաել Անդոնյանը հեռացվեց խաղադաշտից:

48-րդ րոպեին Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ: 2 րոպե անց Մարկոսը   տուգանային հարվածից  կարողացավ գնդակն ուղարկել լեհերի դարպասը:

Հիմնական ժամանակին ավելացրած ժամանակում Արաս Օզբիլիզը կարող էր գրավել Լեհաստանի հավաքականի դարպասը, սակայն շեղ հարվածեց և գործեց ֆուտբոլի չգրված օրենքը՝ լեհերը վաստակեցին տուգանային հարվածի իրավունք և Լևանդովսկին հաղթանակ պարգևեց իր թիմին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more