▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի հիմնը հնչեց Խանտի Մանսիյսկում․ Մարիամ Մկրտչյանը գրավեց առաջին տեղը

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկում կայացած շախմատի երիտասարդական միջազգային մրցաշարում Հայաստանի երկու պատվիրակները գրավեցին մրցանակային տեղեր:

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը վերջին՝ 9-րդ տուրում, սևերով հաղթեց իր հետ համաքայլ ընթացող Աննա Ժուրովային: Այդպիսով, նա վաստակեց 7 միավոր և գրավեց 1-ին տեղը:

Մարիամ Մկրտչյանը պարգևատրվեց 300 հազար ռուբլով:

Տղաների մրցաշարում մեր շախմատիստ Շանթ Սարգսյանը վերջին պարտիայում պարտվեց ռուսաստանցի Ռուդիկ Մակարյանին և 5 միավորով գրավեց 3-րդ տեղը:

Տեսանյութը՝ Անահիտ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more