▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի կաշառակերները նույնիսկ այս լարված օրերին «քրտնաջան աշխատում են»

Երբ ամբողջ ազգը ողբում է Արմեն Հովհաննիսյանի մահը, երբ ամբողջ ազգը խոսում է հնարավոր պատերազմի վերսկսելու վտանգի մասին, երբ մեր զինվորները իրենց կյանքը վտանգելով պատրաստ են կյանքի գնով անսասան պահել մեր սահմանները, մի խումբ սրիականեր շարունակում են իրենց «բնականոն աշխատանքը» այսինքն զբաղված են գանձագողությամբ, կաշառակերությամբ, թալանով, երկիրը աղքատացնելով... Նրանք ոչ մի սրբություն չունեն, նրանք ի վիճակի են հեռուստացույցի դիմաց նստած նայել, թե ինչպես են հողին հանձնում մեր հերոսին և հենց այդ նույն վայրկյանին էլ առանց վարանելու առանց մի րոպե մտածելու վերցնեն իրենց առաջարկված կաշառքը, կամ առանց խղճի խայթի հենց այդ պահին իրենց նմանների հետ ցինիկաբար պլանավորել թե ինչպես կարելի է այս երկրից էլ ավելի շատ փող գռփել: Այս կատեգորիան ոչ մի բանով չի տարբերվում ադրբեջանական այն կապիտանից որոնց մերոնք սատկացրեցին: 
Հ.Գ-Հուսանք, որ մի օր էլ այս սրիկաները իրենց
արժանագույն պատիժը կստանան:

Կարեն Թումանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more