Ըստ մեր ունեցած որոշ տեղեկությունների, հայաստանյան քաղաքական, տնտեսական և չինովնիկական դաշտի մոտ 300 ներկայացուցիչ՝ ընտանիքների անդամները ներառյալ, Ամանորն ու ՍԲ Ծնունդը նշել են Դուբայում...
Մեր մտերիմ տուրօպերատորներից մեկը նշեց, որ տոնական շրջանում մեկշաբաթյա հանգիստը Դուբայում միջինը կազմում է 12 հազար ԱՄՆ դոլար... Դե հիմա հաշվենք, թե մոտավորապես որքան գումարով են ,,մերոնք,, հարստացրել Դուբայը... 3 մլն 600 հազար ԱՄՆ դոլար...
Իհարկե, սա Դուբայի համար ընդամենը մանրադրամ է, բայց մի՞թե վատ կլիներ, եթե այս գումարները ծախսվեին հենց Հայաստանում, Լոռու, Սյունիքի, Գեղարքունիքի, թեկուզ Արցախի հյուրանոցներում և հյուրատներում...
Դե, այդ պատճառով էլ հարևան Վրաստանն օրավուր հարստանում է, մենք՝ աղքատանում...