▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հայտարարությունը

Հաշվի առնելով ադրբեջանցի մարզիկ Բախտիյար Աբասսովի՝ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 90 կգ քաշային կարգում պարգևատրման արարողության ընթացքում, ՀՀ օրհներգը հնչելիս կքանստելու գործողությունը ադրբեջանական սպորտի պատասխանատուների կողմից որևէ կերպ չդատապարտելու փաստը, ավելին՝ արարքը լրատվամիջոցներով «հերոսություն» ներկայացնելու և մրցավայրում՝ մարզիկի, հավաքականի ավագ մարզչի և ՌԴ-ում Ադրբեջանի փոխդեսպանի ներողություն խնդրելու իրողությունը հերքելու և «հայկական հերթական սուտ» որակելու փորձերը,
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հայտարարում է, որ նշված մարզիկի արարքը ոչ միայն մարզական էթիկայի կանոնների խախտում է, այլև՝ քաղաքական, ազգային հակակրանքի ու թշնամանքի դրսևորում, ինչն անընդունելի է ոչ միայն մեր, այլև միջազգային մարզական հանրության կողմից, ուստի պահանջում ենք ոչ միայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիայի կողմից մարզիկի հանդեպ խիստ պատժի անհապաղ կիրառում, այլև՝ Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի պաշտոնական հայտարարությունը՝ կատարվածին գնահատական տալու և ներողություն խնդրելու մասին:

 

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more