▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանին

Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացել են նախավերջին՝ 8-րդ տուրի հանդիպումները:

Մեր տղամարդկանց ընտրանին 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ազգային թիմին և վաստակեց 11 միավոր:  Հայաստանի չեմպիոն Արման Փաշիկյանը սպիտակներով հաղթեց Էլտաջ Սաֆարլիին:

Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը ոչ ոքի խաղացին:

Այժմ մերոնք ընդամենը մեկ միավորով են ետ մնում 3-րդ տեղում ընթացող Անգլիայի հավաքականից:

Հայաստանի կանանց հավաքականն այսօր կայացած տուրում պատվավոր ոչ-ոքի խաղաց մրցաշարի ընդգծված առաջատար Ռուսաստանի հետ՝ 2:2: Մեր թիմից հաղթանակ տարավ միայն Աննա Սարգսյանը: Հայաստանը վաստակեց 11 միավոր և բարձրացավ 4-րդ հորիզոնական: մեր ընտրանին այժմ ընդամենը մեկ միավորով է զիջում 3-րդ հորիզոնականում գտնվող Ադրբեջանին:

Վաղը կայանալիք 9-րդ տուրում մերոնք հանդիպելու են հենց ադբեջանուհիների հետ: Հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կդառնա բրոնզե մեդալակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more