▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել միայն մեկ կետի շուրջ». ԱԽՔ

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանից հետաքրքրվել է. «Խաղաղության պայմանագրի տեքստի խմբագրված տարբերակը մինչև Ադրբեջանին փոխանցելը կարո՞ղ եք հայ ժողովրդին ներկայացնել՝ ինչի՞ մասին է խոսքը, և ո՞րն է այդ երրորդ տարբերակը։ Կա՞ մի բան, որի շուրջ համաձայնություն եք ձեռք բերել Ադրբեջանի հետ»: Գրիգորյանն ասել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել միայն մեկ կետի շուրջ. «Երևի ճիշտ չի լինի այն անվանել երեք տարբերակ, ճիշտ կլինի ասել խմբագրված տարբերակներ, որովհետև երեք տարբեր տարբերակներ չեն, նույն տեքստի վրա աշխատել ենք։ Բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չենք հրապարակել, բայց հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև։ Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա, այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է, մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն»,- նշել է ԱԽ քարտուղարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more