Հայաստանն ու Ադրբեջանը մեկ պետության մաս էին, նրանք ունեն հսկայական թվով կապեր, և դա հնարավոր չէ հաշվի չառնել, բոլորը շահագրգռված են հանգիստ Անդրկովկաս ունենալու մեջ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դա բոլորի համար պարզ է, բոլորի համար ակնհայտ է՝ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, ինչպես նաև Ռուսաստանը, մենք բոլորս ոչ վաղ անցյալում մեկ պետության մաս ենք եղել, և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ մենք հսկայական կապեր ունենք, և դա հաշվի չառնել ուղղակի անհնար է»,- ասել է Պուտինը` ելույթ ունենալով ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթնաժողովում։
Նա հայտարարել է, որ «բավականին բարդ իրավիճակ է» այս երկրներում և ասել է, որ Ռուսաստանը շահագրգռված է այդ տարածքներում խաղաղությամբ։
«Մենք, անշուշտ, շահագրգռված ենք, որ Անդրկովկասը լինի հանգիստ և կայուն զարգացող տարածաշրջան»,- եզրափակել է Պուտինը։