▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն Ուելսում հաղթեց տանտերերին՝ 2:4

Եվրո-2024-ի ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալվել էր Ուելսին:

«Քարդիֆ Սիթի» ստադիոնում ընթացող խաղի հաշիվը 10-րդ րոպեին բացեց տանտերերի կիսապաշտպան Դենիել Ջեյմսը։

Բայց րոպեներ անց հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Լուկաս Սելարայանը՝ իր առաջին գոլը խփելով ազգային հավաքականի կազմում։

Իսկ 30-րդ րոպեին արդեն Հրանտ-Լեոն Ռանոսը հավաքականի կազմում իր առաջին պաշտոնական խաղում արդեն մեր ընտրանուն հաշվի մեջ առաջ մղեց՝ 2-1։

Առաջին կեսից հետո, 66-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հրանտ Լեոն Ռանոսը և հաշիվը դարձրեց 3։1։

Րոպեներ անց տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 75-րդ րոպեին Լուկաս Սելարայանը նորից գրավեց մրցակցի դարպասն ու դարձավ դուբլի հեղինակ։

Խաղն այդպես էլ ավարտվեց՝ Հայաստանն Ուելսում հաղթեց տանտերերին՝ 2:4

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ more