Հայազգի նշանավոր դուդուկահար Ջիվան Գասպարյանը այսօր նշում է ծննդյան 85ամյակը:
Տեղեկացնենք, որ այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի Պատվո մեդալով է պարգևատրել ՀՀ ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին ` մշակույթի ոլորտում ունեցած մեծ ավանդի համար: Հանձնելով բարձր պարգևը և շնորհավորելով ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալի արժանանալու համար` Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել վաստակաշատ երաժշտի ներդրումը հայ արվեստը զարգացնելու եւ տարածելու գործում ու մաղթեց նրան առողջություն, երկար տարիների կյանք եւ հետագա ստեղծագործական հաջողություններ: