Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի իրավապահները հայտնաբերել են կոշիկների ստորգետնյա արտադրամաս, որտեղ կեղծվել են ֆրանսիական հայտնի Chanel բրենդի կանացի կոշիկների որոշ տեսակներ: Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, պարզվել է, որ տեղում աշխատել են 110 չինացիներ, իսկ ձեռնակարատիրական այդ գործունեությունը ղեկավարել է Հայաստանի քաղաքացիներից բաղկացած խումբը: Նրանք ապրում են Ռուսաստանում:
Հայտնաբերվել է ավելի քան 3600 զույգ կոշիկ: Մինչ այդ արտադրված կոշիկները վաճառվել են երկրամասի տարբեր առևտրի կենտրոններում:
ՀՀ քաղաքացիների դեմ, հնարավոր է, քրեական գործ հարուցվի: