▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերենին չտիրապետող Հրաչյա Հարությունյանի փաստաբանը մեկ ամսով մեկնել է հանգստի՞

ԳԱԼԱ-ի փոխանցմամբ փաստաբան Ռուբեն Մարգարյանը, ով վարձվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան կողմից Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի շահերը պաշտպանելու համար, Մոսկվայից մեկ ամսով մեկնել է հանգստանալու: Այս մասին ИА REGNUM-ին հայտնի է դարձել որոշ փաստաբաններից:

Համաձայն տեղեկության` Մարգարյանի  աշխատանքը դժվարանում է նրանով, որ փաստաբանը չի տիրապետում հայերեն լեզվին, իսկ նրա պաշտպանյալն իր հերթին չգիտի ռուսերեն: Հիմա Մարգարյանին փոխարինում է նրա օգնականը` փաստաբան Անիկինը, ով ևս առանց թարգմանչի չի կարող շփվել Հրաչյայի հետ: ՀՀ դեսպանատունը, Ռուսաստանում հայերի միության հետ համագործակցելով, փաստաբանների հետ հանդիպումներից մեկի ժամանակ հրավիրել էր թարգմանչի, սակայն վերջինիս ուղղակի թույլ չեն տվել մտնել բանտի տարածք` պարզաբանելով, որ թարգմանիչը չունի համապատասխան կարգավիճակի մասին փաստաթուղթ:

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more