▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերի ու հույների պատրաստած դռան կոչնակները Թուրքիայում գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը

 

Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս շրջանի Քալե բնակավայրի 150-ամյա պատմական տները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը: Գրավիչ են հատկապես դռների երկաթյա կոչնակները, որոնք հայ և հույն վարպետների ձեռքի աշխատանքն են, յուրաքանչյուրը` արվեստի մի գործ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր յուրդում» լրատվական կայքը, բնակիչները  շատ հաճախ ստիպված են լինում դռների վրայից հանել  կոչնակները, քանի որ նրանց անհանգստություն է պատճառում այն, որ անցորդներն  անընդհատ գալիս և հարվածում են:
Դռան կոչնակները հին տների կարևոր աքսեսուարներն են եղել և ամեն տան կոչնակ տարբերվել է մյուսից: Ասում են, որ  տան անդամներից յուրաքանչյուրի հարվածը տարբերվել է և այդ կերպ տան ներսում եղածները գլխի են ընկել այցելուի ով լինելը:
Քալե բնակավայրի տների վերականգնողական աշխատանքներն իրականացնող ճարտարապետ Թաներ Քասափը  նշել է, որ  հայ և հույն արհետսավորներից ժառանգություն մնացած այդ կոչնակները թակելու տարբեր ձևեր են  եղել. 2 անգամ թակելու դեպքում  տան ավագն էր գալիս, 3 անգամ՝ փոքրներ էին գալիս, թակելու ուժգնությունը նույնպես իր նշանակությունն է ունեցել:
Ermenihaber.am

Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Մարմարիս շրջանի Քալե բնակավայրի 150-ամյա պատմական տները գրավում են զբոսաշրջիկների ուշադրությունը: Գրավիչ են հատկապես դռների երկաթյա կոչնակները, որոնք հայ և հույն վարպետների ձեռքի աշխատանքն են, յուրաքանչյուրը` արվեստի մի գործ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր յուրդում» լրատվական կայքը, բնակիչները  շատ հաճախ ստիպված են լինում դռների վրայից հանել  կոչնակները, քանի որ նրանց անհանգստություն է պատճառում այն, որ անցորդներն  անընդհատ գալիս և հարվածում են.գրում է ermenihaber-ը:

Դռան կոչնակները հին տների կարևոր աքսեսուարներն են եղել և ամեն տան կոչնակ տարբերվել է մյուսից: Ասում են, որ  տան անդամներից յուրաքանչյուրի հարվածը տարբերվել է և այդ կերպ տան ներսում եղածները գլխի են ընկել այցելուի ով լինելը:
Քալե բնակավայրի տների վերականգնողական աշխատանքներն իրականացնող ճարտարապետ Թաներ Քասափը  նշել է, որ  հայ և հույն արհետսավորներից ժառանգություն մնացած այդ կոչնակները թակելու տարբեր ձևեր են  եղել. 2 անգամ թակելու դեպքում  տան ավագն էր գալիս, 3 անգամ՝ փոքրներ էին գալիս, թակելու ուժգնությունը նույնպես իր նշանակությունն է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more