▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայերս մահանում ենք որպես ազգ

Որքան որ ցանկանում եմ հասկանալ ժամանակակից գլոբալ, մարդկության բարոյական, մշակույթային ու քաղաքական զարգացումները, գալիս եմ, այն եզրակացության, որ մարդս ձգտում է ետ գնալ իր կապիկ ժամանակների սանձարձակ ազատություններին, ով ինչ, երբ հաբշտակեց ու փորը կշտացրեց, ապրում է, իսկ ով չի կարողանում, իր թույլ ֆիզիկական ու այլ պայմաններից, նույնիսկ բնության պայմաններից գոյատեվել, մահանում է….Հայերս մահանում ենք որպես ազգ, սրա հետ վիճելը դժվար է, սակայն հուսալքվելը, սխալ, որով, մեր գեները ապրելու են, արտահայտվելու են, ու քանի որ մարդս հավերժություն է, ապա, մեջտեղ է գալու ինչ որ մի այլ կերպ…

Ու մտածում եմ, այս սանձարձակ ազատությունները, ուժեղը թույլին ոչնչացնելու, պատերազմներով, այլասեռված մշակույթով, հակառակ է բնության կարգ ու կանոնին, երբ, թռչյունը կարող է իր ճյուղին նստել ու չվախենալ աղվեսից, առյուծից ու մնացածից որ իրենից շատ ու շատ ուժեղ են…

Այլասեռված մարդիք, այսօր թելադրում են իրենց արժեքները, որով, ունեն այդ պաշտոնները, կարելիությունները, ու ուժը, ստիպում սանձարձակ ազատություն ու մշակույթ համակերպվելու, ընդունելու ուժեղի արժեքները որպես «ճիշտ» ու «հարգելի»…բայց չէ՞ որ, ամեն մի ազգ, ժողովուրդ մի հատուկ տեսակ է մարդկության ու նա ունի իր ուրույն մշակույթը, նիստ ու կացը, բնորրանը, ծառի ճյուղը, որտեղ նա խաղաղ ապրել է դարերով….

Ահավոր շատ մեծ ճնշում կա այդ թռչյունի վրա որ նա թռչի իր ճյուղից, ու ձուլվի մնացած կենդանիների հետ….ուտի նույն կուտը, նույն մշակույթը ու նույն նիստ ու կացը….Սա արդեն վիրավորանք է , եվ բնությանը, եվ բնության կարգ ու կանոնին…ու նույնիսկ անհանդուրժելի….

Ահավասիկ թե ինչ է կատարվել ազգություններին կրոնի, քաղաքականության, նաֆթի հայտնաբերման, ատոմային ուժի հայտնաբերման ու այլ հայտնաբերումների , կամ «զարգացման» արդյունքում…

Կարծում եմ, ինքս ուզում եմ իմ ծառի ճյուղի վրա նստած մնամ, ու չմիանամ, չձուլվեմ, չընդօրինակեմ, այլասեռման փոթորիկներին, ու ցանկանում եմ, վերադառնալ իմ կապիկ ժամանակների իմ տեսակի բնական արժեքներիս…Ես հայ թռչուն եղել եմ, ու չնայած որ քամիները ինձ բերել են մի այլ բնորրան, ես ծառի ճյուղից կառչած, ուրախ եմ մնացել, որպես թռչյուն, ու երբեք, առյուծ դառնալ, կամ ամերիկացիանալ չեմ ցանկացել...

Ահա այդ պատճառով էլ ինձ չեն հետաքրքրել ոչ Մաքսային Միությունը, ոչ էլ Եվրո Միությունը….իմ ծառի ճյուղը, ինձ բավ է, որ ես ուրախ ծլվլամ…

Պարզությունից, ու բնականից, ավելի ճիշտ արժեքներ չկան աշխարհում, ուստի եթե միայն կարողանանք փրկել մեր թռչունի , կամ ազգի, տեսակը, ապա մենք ապահովված կլինենք մեր բարոյական արժեքները...

Անժելա Բարսեղյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more