▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հային ծեծելու համար ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանապետը

Հունվարի 21-ի գիշերը ձերբակալվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ոստիկանապետ Մաքսիմ Տիտովը: Ըստ իրավապահ մարմինների` նրան կասկածում են  ծառայողական դիրքը չարաշահելու մեջ: Խոսքը վերաբերում է 2012 թվաանին տեղի ու ունեցած միջադեպին.հաղորդում է rbc-ն:

Միջադեպը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանն զբաղեցնում էր Մոսկվայի ոստիկանության «Կոմունարսկի» բաժնի պետի տեղակալի պաշտոնը.փոխանցում է  LifeNews-ը: 2012թ. ոստիկանության հերթապահ մասը հաղորդագրություն էր ստացել  «կասկածելի անձանց» հավաքվելու մասին: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հավաքվածներից պահանջել էին փաստաթղթեր ներկայացնել, սակայն նրանց   «դիմադրել էին»: Ընդ որում` Տիտովը մի քանի անգամ հարվածել էր նրանցից մեկին, գրում է  է  newsru.com-ը:

Հիշեցնենք, որ ձերբակալվածների հավաստմամբ` նրանց ոստիկանություն են տարել 5 հարբած ոստիկանների հարձակվելուց հետո: Եվ սկանդալի մասնակիցներից մեկի` Արսեն Գասպարյանի խոսքով, պահակախումբը նշված գործողությունները կոչել է Տիտովի անունով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more