▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել

Մի շարք աղմկահարույց պատմություններում հայտնված ՍԱՏՄ պետի նախկին տեղակալ Արթուր Շատվորյանը, ով նաև հայտնի ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի փեսան է, ազատվելով զբաղեցրած պաշտոնից, դեռևս շարունակում է պետությունից օգնություն ստանալ։

Եվրոմեդիա24.com-ն է գրում ու մանրամասնում․ «Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Շատվորյանի եղբայրը՝ Ավետիք Շատվորյանը, հանդիսանում է «Գրին Պրոդ» ՍՊԸ-ի 50 տոկոս բաժեմասի սեփականատերը։ «Գրին Պրոդ» ՍՊԸ-ն զբաղվում է պանրի արտադրությամբ։
Վերոնշյալ ընկերությունը կառավարությունից սկսում է արտոնություններ ստանալ 2022 թվականից ի վեր։

Այսպես, «Գրին Պրոդ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2020 թվականին, նոր գործարան է բացում 2022 թվականին՝ 500 մլն դրամ ներդրումների միջոցով։ Ընկերությունը նախատեսել էր ստեղծել 16 նոր աշխատատեղ՝ 300 000 դրամ աշխատավարձով: 

Կառավարության 2022 թվականին որոշումով, «Գրին պրոդ» ՍՊԸ-ն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ազատվում է ներմուծման մաքսատուրքից։

2023 թվականին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել կաթնամթերք արտադրող մի շարք ընկերություններում, ինչի արդյունքում արձանագրվել է, որ վերացվել են ՌԴ Ռոսսելխոզնադզորի կողմից դիտարկված անհամապատասխանությունները։ Ռոսսելխոզնադզորը, վերլուծելով Տեսչական մարմնի կողմից ներկայացրած տեղեկատվությունն ու երաշխիքները, որ «Գրին Պրոդ», «Սպայկա», «Ալաշկերտ Գրուպ», «Իգիթ» ՍՊԸ-ները և «Արաքս-2» ԱԿ-ն համապատասխանում են ՌԴ և ԵԱՏՄ իրավական ակտերի պահանջներին, թույլատրել է այդ կազմակերպությունների արտադրանքի ներմուծումն իր երկիր՝ ուժեղացված լաբորատոր հսկողության ներքո։

Փաստորեն, մինչ աշխատանքից հեռացումը, Արթուր Շատվորյանը կարողացել է այնպես անել, որ եղբոր ֆիրմայի արտադրանքը արտահանվի ՌԴ»։

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more