▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ TRIPP նախագծի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն վերլուծություն են իրականացրել Հայաստանի տարածքում և նույնիսկ որոշել այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Բաքուն ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի այս հարցի լուծումը, քանի որ էլեկտրաէներգիայի լրացուցիչ աղբյուրը, նախևառաջ, կարող է անհրաժեշտ լինել հենց Հայաստանին։

Ալիևը նշել է, որ ներկայում Հայաստանի էներգիայի հիմնական աղբյուրը շարունակում է մնալ ատոմակայանը, որի կառավարումը, նրա պնդմամբ, հայկական կողմի ձեռքում չէ։

Նա հայտարարել է, թե ատոմակայանը «հնացած է և պոտենցիալ վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար», թեև ՄԱԳԱՏԷ-ի մասնագետները վերջին այցի ընթացքում ընդգծել են, որ ատոմակայանի աշխատանքը որևէ վտանգ չի ներկայացնում։

«Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում բազմիցս իրենց մտահոգությունն են հայտնել այս հարցի վերաբերյալ։

ԱԷԿ-ի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, և վաղ թե ուշ կայանը պետք է փակվի։ Այդ դեպքում Հայաստանը կարող է բախվել էներգետիկ լուրջ ճգնաժամի, ուստի էներգամատակարարման լրացուցիչ աղբյուրի առկայությունը շահավետ կլիներ Հայաստանի համար», — ասել է Ալիևը։

info@asekose.am/095519696
Հասարակություն more