▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական բեյսբոլի թիմը` 1908 թվականին

Սեբաստիայի վիլայեթի մեջ մտնող Ամասիայի սանջակի Մարզվանի (Մարզիֆոն) «Անատոլիա» ամերիկյան քոլեջը 19-րդ դարավերջին եւ 20-րդ դարասկզբին համարվում էր ամերիկյան ամենամեծ ուսումնական հաստություններից մեկը Օսմանյան Թուրքիայում, որտեղ սովորում էին հայ եւ հույն երեխաներ ու պատանիներ:

Ուսումնական դասընթացներից բացի, այստեղ մեծ ուշադրություն էր դարձվում սպորտին` քոլեջում առկա էին մարզասրահ եւ մարզահրապարակ: Հայ եւ հույն աշակերտներն ունեին իրենց առանձին թիմերը, ինչպես նաեւ մարզահագուստն ու ակումբի լոգոն, եւ մշտական մրցումների մեջ էին իրար հետ:

Հայկական թիմերի միությունը կրում էր «AAAA» (Anatolia Armenian Athletic Association) հապավումը: Ներկայացվող 1908 թ. նկարներով բացիկում պատկերված է նաև «Անատոլիա» քոլեջի բեյսբոլի թիմը` հայկական առաջինը մեր տարածաշրջանում:

Ruben Shukhyan's photo.

 

Ruben Shukhyan's photo.Ruben Shukhyan's photo.

Ռուբեն Շուխյան

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Սպորտ more