▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկական ռոք խումբը զգուշացնում է բոլորիս գլխին կախված «դամոկլյան սրի» մասին

Երևանում տեղի է ունեցել  «Հայարդ» խմբի առաջին «Sword of Damocles» (Դամոկլյան սուր) տեսահոլովակի շնորհանդեսը :

«Հայարդ» խմբի կիթարահար և մենեջեր Անդրե Վարդանյանը   Asekose.am-ին է տրամադրել շնորհանդեսի տեսանյութը և ներկայացրել մանրամասներ խմբի, տեսահոլովակի և շնորհանդեսի մասին:
« Այս երգով մենք կոչ ենք ուզում անել աշխարհին, երբեք չսկսել ատոմային պատերազմ: Երգի բառերն այնպես է գրված, որ  ասես  ռումբն  է իր կողմից խոսում..այսինքն երգի և  տեսահոլովակի միջոցով  մենք փորձում ենք  ցույց տալ, թե ինչքան վտանգավոր  է ատոմային զենքի կիրառումը աշխարհում, թե ինչ ահռելի վնասներ կարող է հասցնել մարդկությանն  ու  բնությանը... »,- ասում է Անդրե Վարդանյանը:

Տեսահոլովակի ռեժիսորն է Վահե Արզումանյանը, ով կատարել է և նաև օպերատորի և մոնտաժողի աշխատանք:

Անդրե Վարդանյանը նշում է, որ  Վահեն լինելով ծրագրավորող, տաղանդավոր մարդ է, ով կարողանում է համատեղել մի քանի աշխատանք` կատարելով դրանք շատ որակով:

-Դրա ապացույցը կարծում եմ, տեսանյութն է,- ասում է  Անդրեն:

«Հայարդ»-ի երգերի հեղինակը խմբի անդամ Արմեն Սարգսյանն է ` ստեղնաշարային գործիքներ նվագողը: Իսկ երգերի բառերի հեղինակը վոկալիստ Սերգեյ Միրզախանյանն է: Վերջինս քանի որ Հայաստանից բացակայում է , նրան շնորհանդեսի օրը փոխարինել է երգիչ Այդին Դավուդին:

-Այս երգի ստեղծման գործում ես էլ եմ մեծ դեր ունեցել, գաղափարն իմն է եղել, երաժշտության ստեղծման մեջ նույնպես ներդրում եմ ունեցել, նշում է Անդրեն:

«Հայարդ» խումբը  արդեն 3 տարի է գործում է: Այն ստեղծվել է Արթուր Մկրտումյանի /հարվածային գործիքներ/  և Անդրե Վարդանյանի /կիթար/ կողմից, որոնց միացել են դաշնակահար Արմեն Սարգսյանը, վոկալիստ Սերգեյ Միրզախանյանը և բաս կիթառահար Դավիթ Խուրշուդյանը:  Խմբի առաջին համերգը  տեղի է ուենցել 2011 թ.-ի ապրիլի 28 –ին:

 - Մեր խումբը մեծ դեր է ունեցել Հայաստանում  պրոգրեսիվ մետալ ոճի զարգացման գործում: Խմբի ոճը պրոգրեսիվ մետալն է,-նշում է Անդրեն:

Ներկայացնում ենք     «Sword of Damocles» (Դամոկլյան սուր)  տեսահոլովակը  ինչպես նաև շնորհանդեսի մասին պատմող տեսանյութը:

«Հայարդ» խմբի կազմը` Սերգեյ Միրզախանյան-վոկալ, Անդրե Վարդանյան- կիթառ, Արմեն Սարգսյան-ստեղնաշարային գործիքներ, Դավիթ Խուրշուդյան-բաս կիթառ, Արթուր Մկրտումյան-հարվածային գործիքներ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more