▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայկոն դատի է տվել իրեն «հայ վիժվածք» անվանողին

Ստամբուլաբնակ հայտնի ռոք երգիչ հայազգի Հայկո Ջեփքինը  հակընդդեմ հայց է ներկայացրել իրեն մարդ ծեծելու մեջ մեղադրողների դեմ:

Հայկոյի դեմ գործ էր հարուցվել այս տարվա փետրվար ամսինտեղի ունեցած միջադեպի համար: Հայցվորը, պահանջելով 3 տարվա ազատազրկում, պնդում է, թե Հայկոն իրեն ծեծի է ենթարկել: 

Ըստ թուրքական «Սաբահ» օրաթերթի Ջեփքինը, հերքելով իր մեղքը`  հանդես է եկել հակընդեմ հայցով  և անհիմն պնդումներով շահ հետապնդելու և  իրեն անձնական վիրավորանք հասցնելու համար պահանջել իր դեմ ավելի վաղ հայ ներկայացրած կողմին դատապարտել 5 տարի ազատազրկման:

Բանն այն է, որ Հայկոյի փաստաբանները ավելի վաղ հայտարարություն էին տարածել, որի մեջ ասվում էր, որ փետրվարի 17-ին Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող զվարճանքի վայրերից մեկից դուրս գալու ժամանակ 2 հոգի մոտեցել են Հայկո Ջեփքինին և ցանկացել բարևել: Սակայն այդ պահին այս անձանց ընկերուհիներից մեկը, ով եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մոտենալով Հայկոյին ասել է. «Դու ո՞վ ես որ», ապա դիմելով ընկերներին, հայհոյանքներ է հնչեցրել Հայկոյի հասցեին. 

«Նա ...ի տղա է, իսկ դուք հայ վիժվածքի ձե՞ռքն եք սեղմում»:

Այնուհետև հարձակվել է Հայկոյի վրա: Հայկոյի կողքին գտնվող ընկերները նրան հեռացրել են Հայկոյից: Այս քաշքշուքի ընթացքում ծայրաստիճան հարբած աղջիկը վայր է ընկել: Միջադեպի ընթացքում Հայկո Ջեփքինի կողմից վերոնշյալ անձի նկատմամբ ուժ չի գործադրվել և ոչ էլ վիրվորական խոսք է ասվել: Փետրվարի 18-ին վերոնշյալ անկարգապահ աղջկա փաստաբանը զանգել է Հայկոյին և պահանջել 50.000 լիրա, այլապես իրենք բողոք կներկայացնեն ոստիկանություն: Սակայն չկարողանալով փող շորթել Հայկո Ջեփքինից,նրանք բողոքը ներկայացրել են. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more