▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայլուրը» եթեր չի գնացել

hraparak.am-ը գրում է, որ «Հանրային հեռուստաընկերության» խնդիրները նոր տեխնիկայի հետ կապված շարունակվում են: Երկուշաբթի,  երեկոյան 17:00-ին եթեր չի գնացել «Հայլուր» լրատվական ծրագիրը: Ըստ կայքի աղբյուրների,  «Հ1»-ի անձնակազմը ոչ մի կերպ չի կարողանում կառավարել ժամանակակից թանկարժեք տեխնիկան և առաջիկայում նմանօրինակ խափանումները բացառված չեն:

Վերոնշյալ տեխնիկան գնելուց հետո «Հ1»-ի ղեկավարությունն արտասահմանից համապատասխան մասնագետներ է հրավիրել, ովքեր պետք է տեղի կադրերին սովորեցնեին և հեռանային: Մասնագետներն արդեն Երևանում չեն, բայց ինչպես պարզվում է նրանց ուսանողներն ամբողջությամբ չեն յուրացրել իրենց դասը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more