▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց բանակը խառնում են կրկեսի հետ, որտեղ փորձում են ցուցադրել իրենց մայմունությունները...

Ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության, այսօր «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը Սեյրան Օհանյանին պարգևատրեց «Հայոց արծիվներ» ոսկյա հուշամեդալով.

«Հին Հունաստանի ժողովուրդը հպարտանում էր, որ Աքիլլեսի ժամանակակիցն է, ես էլ հպարտանում եմ, որ Հայոց նախագահ Սերժ Սարգսյանի և ձեր ժամանակակիցն եմ:Ձեզ եմ նվիրում նաև մեր հուշաքանդակ «Հայոց արծիվը», ով, հսկում է մեր սահմանները: Այո, որը չէ, հենց ով….: Եվ իհարկե, օդաճնշիչ հրացան` գերմանական արտադրության»:Սեյրան Օհանյանն իր հերթին Ասրյանին նվիրեց գերատեսչության խորհրդանիշ «Հայոց բանակի զինվորին»` կատակելով. «Ձեր նվիրածը օդամղիչ հրացան է, ուստի ես չեմ փորձի ճնշել օդը, այլ մղել, որպեսզի խաղաղությունը տարածվի»:


Մի խոսքով սա դասական այն դեպքերից է, երբ պահանջվում է խիստ մասնագիտացված հոգեբույժ, այս զույգին բուժելու համար, որոնք Հայոց բանակը խառնում են կրկեսի հետ, որտեղ փորձում են ցուցադրել իրենց մայմունությունները...

 

Արգիշտի Կիվիրյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more