▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայուհի Նարինեն անցել է Լեհաստանի «The Voice» նախագծի «Կույր լսումների» փուլը

Լեհաստանում բնակվող ազգությամբ հայ երգչուհի Նարինեն այսօր մասնակցել է Լեհաստանի The Voice նախագծին և անցել է “Կույր լսումների” փուլը: Նա կատարել է Jessie J-ի «Price Tag» երգը և նրան ընտրել է Լեհաստանում հայտնի երգչուհի և դերասանուհի Յուստինա Ստեչկովսկան: 
Նարինեն (Նարինե Թորոսյան) ծնվել է 1983 թվ.-ին երաժիշտների ընտանիքում: 1995թ-ից ապրում է Լեհաստանում։ Մասնագիտությամբ լրագրող է: Երգում է մանկուց՝ շարունակելով ընտանեկան ավանդույթը։ Առաջին լուրջ քայլերը երգարվեստում սկսել է 16 տարեկանից Լեհաստանում մասնակցելով «Հաջողության հնարավորություն» (Chance for Success) նախագծին ու զբաղեցրել է առաջին տեղը: Հետագայում նա մասնակցել է նաև մի շարք այլ մրցույթների և փառատոնների արժանանալով բազմաթիվ մրցանակների: Նարինեն Լեհաստանում մեծ համբավ է ձեռք բերում, որի շնորհիվ առաջարկ է ստանում վարել Լեհաստանի TV4 հեռուստաալիքի «Երաժշտական Ռինգ» հաղորդաշարը։
Նարինեն Լեհաստանում հիմնել է «Chic Media» ընկերությունը, որը զբաղվում է տարբեր բնագավառների տեր մարդկանց մենեջմենթով և PR-ով: Նարինեն Լեհաստանում հիմնել է նաև «Styloskop» կոշիկի բրենդային խանութների ցանցը:
Այժմն նա պատրաստվում է իր նոր «Here I Am» երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքերին, որը շատ շուտով կներկայացվի Ձեր դատին և զուգահեռ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ալբոմը:

 

Արմեն Սարգսյանի գրառումը

Աղբյուրը` ԲլոգՆյուզ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more