▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրենիքին բացահայտ վատաբանելը նույնն է, թե ծնողիդ բացահայտ վատաբանես

Ամեն մարդ յուրովի է սիրում իր երկիրը, յուրովի պայքարում իր երկրի համար ու յուրովի արտահայտում իր սերը՝ կոնկրետ գործողություններում: Հայը միշտ է սիրել իր երկիրը, անգամ՝ երկրից հեռու: Դե կյանքը ստիպել ու հարկադրել է հային հեռանալ իր պատմական Հայրենիքից, ու հետո կեցությունը արդեն դժվարացրել է վերադարձը: Մի կողմից կարոտը առ Հայրենիք, մյուս կողմից էլ՝ կեցությունը, որը ցավոք հենց պայմանավորում է գիտակցությունը: Ես չեմ խոսում վերջին քսան տարիների արտագաղթի մասին, ես խոսում եմ յաթաղանից մազապուրծ եղած հայերի ու բնական է նրանց սերունդների մասին:

Հայրենիքին բացահայտ վատաբանելը նույնն է, ոնց որ ծնողիդ բացահայտ վատաբանես: Սխալները պետք է շտկել ու պետք է օգնել, որ շտկվի: Երբեք չեմ հասկացել դրսում տաքուկ տեղերից հրամայող Հայի տեսակին: Երբեք չեմ հասկացել օտարության ձգտող հայի այն տեսակին, որ ամեն խարդախության պատրաստ է ամեն ինչի, միայն թե ստանա եվրոպական քաղաքացիություն ու հետո քիթը վերև տնկած մտնի Հայաստան ու ասի` ես եվրոպացի եմ, Դուք, Ձեր երկիրը: Ճարահատյալ հայը համեստ է լինում ու կարոտած աչքերով: Իսկ նրանց թիվը, ցավոք, շատ է ու դեռ ավելանում է: 

Հիրավի այսօր էլ ականատեսն ենք դարձել տականքների մի ստվար բանակի վարքագծի, որոնք մտածված պառակտման են տանում ազգը՝ երկրից երկիր: Այս հենց այստեղ մի քանի տականքի պատճառով թացն ու չորը խառնվում են իրար, ճարահատյալին ու գոռոզ տականքին դնում ես մի նժարի ու ասում….հա՞յ ես, արի քո երկրում ապրի ու զերծ մնա անպատասխանատու հայտարարություններից հայ ազգի, երկրի, բանակի մասին, մի խառնիր ու մի հրամայիր, թող մենք ապրենք, ի վերջո Հայաստանում ապրող հայն է այսօր իսկական հայ գենի կրողը:

Աղասի Կարապետյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more