▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայրենիքիս հետ» հայկական երգը կատարում են հույն մանուկները

«Հայրենիքիս հետ» սքանչելի երգի կատարմամբ ավարտեց ելույթը «Փոքրիկ Հրեշտակներ» հունական մանկական երգչախումբը, երեկ, ապրիլի 25-ին, Սալոնիկի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում: 1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի նահատակների ոգեկոչման երաժշտական երեկոն կազմակերպել էին «Համազգային» մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղը եւ Մակեդոնիայի երաժշտական միությունը, որի ընթացքում դասական կատարումներով հանդես եկան հանրաճանաչ 13-ամյա հույն տավիղահար Թեի Նիկոլաիդուն, Օրֆեաս անսամբլը և Սալոնիկի հունական Մայր Տաճարի մանկանկան երգչախումբը: Չտեղավորվելով եկեղեցու ներսում՝ հանդիսատեսի մի մասը բակից էր փորձում ունկնդրել համերգը: 

Այսպիսի միջոցառումներ հաՃախ են կազմակերպվում տեղի հայ համայնքում «Համազգայինի» կողմից, որոնք հանարավորություն են տալիս մանավանդ հույն հանդիսատեսին ծանոթանալ հայկական դարավոր մշակույթին, իսկ հատկապես եկեղեցու ընտրությունը նման միջոցառումների համար, ավելի է ոգևորում թե՛ մասնակիցներին և թե՛ հանդիսատեսին: Նշենք, որ Սալոնիկի հայկական եկեղեցին կառուցել է 1903թ. հանրահայտ իտալացի Ճարտարապետ Վիտալյանո Պոզելին, որը հայտնի է նաև որպես քաղաքի այլ հանրահայտ ճարտարապետական բարձրարժեք շինությունների հեղինակ: Բոլորին հատկապես զարմացրեց ու ոգևորեց սրահի հիանալի ակուստիկան:

Այս համերգի առիթով՝ ողջույնի խոսքի ընթացքում նորից հնչեցին Հայոց Ցեղասպանության՝ Թուրքիայի կողմից ճանաչման կոչեր և համոզված ենք, որ ևս տասնյակ հույներ տեղեկացան պատմական ճշմարտության մանրամասներին ու իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 1915-ի անմահ զոհերին: Նշենք, որ Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունն ու Ապրիլի 24-ը հռչակել որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր:

 

Հեղինակ` Արաքսյա Գանտահարյան

Հունաստան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more