▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը` հիվանդանոցային ծախսերի, հետվիրահատական վիճակի և մտավոր աշխատանքի մասին

Բարեկամներս, երկար լռեցի։ Սա բարեկամի պահուածք չէ, բայց «արդարացում» ունեմ։ Մտածում էի՝ լաւ կզգամ ու էլ չեմ անդրադառնայ հիւանդութեանը, բայց դեռ չի ստացւում։ Ինչպէս բարեկամը բարեկամին մի քանի խօսքով փակեմ այս նիւթը, ապա կգրեմ ընդհանրականի մասին։ Վիրահատութիւնից յետոյ երրորդ օրը մարմնիցս հեռացրին՝ անջատեցին բոլոր խողովակները (մանաւանդ ետվիրահատական արտադրութիւնները դուրս բերողը՝Հայաստանում «դրենաժ» էին ասում) եւ դուրս գրուեցի։ Հարցն այն չէր միայն, որ թանկ արժեր՝ օրը 700 դոլարից աւելի (մոտ 550 եւրո), այլ այն,որ այդ ընթացքում միայն դեղեր էի ընդունելու եւ փոխելու վիրակապը։ Իսկ դա կարելի էր անել առանց հիւանդանոցում մնալու։ Ճիշտ է, այստեղ էլ աւելանում էին մնալու, սնուելու, դեղերի եւ ճանապարհի ծախսերը, բայց դա զգալիօրէն պակաս է կազմում։ Ի դէպ, հիմա զգում եմ, որ ճիշտ էր Իսրաէլ չգնալս. այնտեղ հիւանդանոցային օրն արժեր 1500 դոլար։ Դուրս գրուելուս 4-րդ օրուանից վիրահատման տեղերից արտադրութիւն կայ. ուղղակի դուրս է ցայտում, երբ սեղմում է։ Վիրաբոյժն ինքն անձամբ է անում։ Ջրախառն արեան տեսք ունեցող այդ արտադրութեան քանակն օրեցօր պակասում է, բայց բժիշկն էլ է մտահոգիչ համարում։ Ստուգման նախնական տուեալներով վարակ (ինֆեքշն) չկայ։ Ճնշուած եւ մասնակի այրուած գլխաւոր ներվի աշխատունակութեան վերականգնումն արագացնելու նպատակով այն «պատեանապատել» են յատուկ թաղանթով, որը երեք ամսից պէտք է ներծծուի մարմնիս մէջ։ Հիմա ենթադրում են, որ մարմինս չի ընդունում այդ թացանթը եւ այդ պատճառով է այս արտադութիւնը։

Դեղերից «հակաբիոտիկ» եմ ընդունում (օրը երկու հաբ), ցաւազրկողներ (6 հաբ) եւ վիտամին B-ի ամբողջ փունջը։ Ընդհանուր վիճա՞կս... գոհ եմ, բայց...Այսքանը գրել եմ 2 ժամում (դադարներով ուժ հաւաքելով ու մատներս մերսելով): Նախկինում այսքանը կգրեի 15-20 րոպէում։ 

Գործերս չեմ մոռանում ու չեմ անտեսում։ Քանի որ այստեղ ընթացք տալու (նաեւ տպելու) հնարաւորութիւն կայ, կազմակերպել եմ «ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ» գործիս թարգմանութիւնը։ Բրիւսելի քաղաքական ուժերի կողմից լուրջ հետաքրքրութիւն կայ։ Այս օրերին երկրորդ անգամ ենք հանդիպելու։ Հայերէնը դասականով սրբագրեց մեր Հայկանոյշ Մեսռոպեանը։ Թարգմանելու ենք (եւ արդէն սկսել ենք)՝ անգլերէն, ֆրանսերէն, ռուսերէն։ Այսօր նաեւ հոլանդերէնի մասին նախնական պայմանաւորուեցինք։ Վստահ եմ, գերմաներէնն ու իտալերէնն էլ իրենք իրենց կստացուեն։ Լաւ գործն ինքն է իր համար ճանապարհ հարթում։

Դեսպանութեան աջակցուկթեամբ Յունուարի 31-ի գործի նիւթերն ստածել ու մասամբ նայել եմ։ Փաստաբանի հետ կապի մէջ եմ։
Կարող են այս ամիս դատն սկսել։ Ի դէպ, երբ այս բժշկուին էլ ասաց, որ հրաշքով եմ կենդանի մնացել, հարցրի մանրամասները։ Ասաց, որ գլխաւոր երակի վրայ նոյնիսկ քերծուածք կայ, այնքան մոտ է եղել գնդակը։ Ի պատասխան իմ՝ «Պատկերացնու՞մ եք, մարդիկ կային, որ ասում էին ինքս եմ կազմակերպել, ինքս եմ իմ վրայ կրակել» արտայայտութեանը, հարցրեց. «Հայաստանում այդպէս մտածող մարդ կա՞»... 

Քաղաքական կեանքին յետեւում եմ։ Անմակարդակ դրսեւորումները չափազանց շատ են, բայց ամենանողկալին, չեմ էլ ասի՝ զազրելին, որովհետեւ դա միայն նողկալի էր, գիտեք որն էր։ Ահա թէ ինչ է նշանակում չհասկանալ, թէ ինչ էր նշանակում 1987 թուականին ԱԻՄ ստեղցումը։ 

Առայժմ այսքանը. ամենայն բարիք բոլորիս

 

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more