▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրիկյանը հրավիրում է հանրահավաքի և քայլերթի՝ ընդդեմ Մաքսային միության

Երեւանի քաղաքապետարանը թոյլատրել է ԱՅՍՕՐ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ԺԱՄԸ 15։00-ԻՆ Ազատութեան հրապարակում հանրահաւաք հրաւիրել եւ քայլերթ կազմակերպել Աբովեան, Ամիրեան, Մաշտոց եւ Բաղրամեան փողոցներով։ Այս երթի իրաւունքն ստացել ենք արժանապատիկ, սակայն թիւրիմացաբար իրենց միայնակ համարող մարդկանց համար։ 
Ուստի իմ «դիմագրքային» (ֆեյսբուկեան) ընկերներ, ակնկալում եմ, որ դուք էլ ձեր հերթին կտեղեկացնեք ձեր բոլոր ծանոթ-ընկեր-բարեկամներին, որ կարող են մասնակցել մեր հրապարակային հանդիպմանն ու երթին։
Մեր գործնականութեամբ մենք պիտի ցոյց տանք, որ հասկանում ենք, բռնապետութիւնների ու ժողովրդավարական երկրների տարբերութիւնը, պիտի բողոքենք մեզ արհամարհելով մեր վերաբերեալ որոշումներ ընդունելու արատաւոր երեւոյթի դէմ ու մեր զաւակներին իսկապէս ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՒ ԵՐԿԻՐ ԿՏԱԿԵՆՔ։ 
Այդ բանը մեզնից բացի ոչ ոք չի անի։

Պարույր Հայրիկյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more